ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շրջանառության մեջ է դրվել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ համահեղինակած օրենքի նախագիծ, որով պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը։
Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները:
Պետությունը կվճարի նաև միջնակարգ մասնագիտական և տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները: Փոխհատուցման իրավունք կունենան ՄՈԳ-ի շեմը հաղթահարած ուսանողները:
Առաջիկայում նախագիծը կքննարկվի նաև կառավարությունում։