22 մայիսի 2019 - 14:04 AMT
Էմիլիա Քլարկին «Գահերի խաղում» Դեյներիսի դերի համար «ոգեշնչել» են Հիտլերի ելույթները

Դերասանուհի Էմիլիա Քլարկը, նախապատրաստվելով «Գահերի խաղում» Դեյներիս Թարգարիենի դերակատարմանը, «ոգեշնչվել է» բռնապետերի, այդ թվում Ադոլֆ Հիտլերի ելույթներով: Այդ մասին նա պատմել է Variety-ին տված հարցազրույցում:

Ըստ դերասանուհու, քանի որ նրա կերպարը պետք է իր ելույթներն արտասաներ հորինված լեզվով, իրեն օգնել է օտարերկրացի պատմական դեմքերի ելույթների ուսումնասիրությունը:

«Ես բազմաթիվ տեսանյութեր եմ դիտել, հիմա դա ծիծաղելի է թվում, որտեղ բռնապետերն ու առաջնորդները խոսում են տարբեր լեզուներով: Ուզում էի ստուգել՝ կարող եմ արդյոք հասկանալ, թե ինչ են նրանք ասում, չտիրապետելով լեզվին: Եվ ինձ մոտ ստացվեց: Հեշտությամբ կարելի է հասկանալ, թե ինչ է ասում Հիտլերը»,-ասել է Քլարկը, հայտնում է Lenta,ru-ն:

Դերասանուհին նաև նշել է, որ տանը շատ երկար է պատրաստել Դեյներիսի վերջին ելույթն իր զորքերի առջև 8-րդ եթերաշրջանի վերջին սերիայում: «Ես դիմում էին ամբողջ Բելֆաստին պատուհանից: Բայց այն փակ էր, քանի որ ես չէի ուզում, որ մարդիկ կարծեին թե ես խելագարվում եմ»,-ասել է նա:

2011-ից ցուցադրվող «Գահերի խաղը» ֆենտեզի սերիալն ամենաթանկերից է հեռուստատեսության պատմության մեջ՝ վերջին եթերաշրջանի մեկ սերիայի նկարահանումը միջինը 15 մլն դոլար է պահանջել: Սերիալը բազում պարգևներ է ստացել լայնածվալ նկարահանումների և բազում հայտնի դերասանների մասնակցության շնորհիվ: