29 մայիսի 2019 - 14:44 AMT
«Բարսելոնան» ուզում է վերադարձնել Նեյմարին

Իսպանական «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել հարձակվող Նեյմարին, որն այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում: Այդ մասին ասվում է լրագրող Ժերար Ռոմերոյի Twitter-ի աքաունթում:

Ըստ աղբյուրի, կատալոնացիները բանակցություններ են սկսել բրազիլացու տրանսֆերի մասին: Գործարքի մաս կարող է կազմել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն: Հաջողության դեպքում ֆրանսիացին կտեղափոխվի Փարիզ: Նշվում է, որ բանակցությունները դեռ սկզբնական փուլում են, գրում է Lenta.ru-ն:

Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Նեյմարին ցանկանում է գնել «Ռեալը»: Ըստ իսպանական ԶԼՄ-ների, մադրիդցիները պատրաստ են նրան տարեկան 70 մլն եվրո առաջարկել: Փարիզյան թիմում Նեյմարը տարեկան մոտ 36,5 մլն եվրո է ստանում:

Ապրիլի վերջում «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոստովանեց, որ ուրախ կլիներ, եթե Նեյմարն ակումբ վերադառնար: ԶԼՄ-ները հայտնում էին, որ բրազիլացին դժգոհ է Ֆրանսիայի առաջնության մակարդակից:

Նեյմարը հանդես է եկել Բարսելոնայի կազմում 2013-17թթ.: 2017-ի ամռանը նա տեղափոխվեց ՊՍԺ ռեկորդային 222 մլն եվրոյով: