ՌԴ-ն կենսաթոշակ կտա աշխատանքային ներգաղթյալներին ԵՏՄ երկրներից![]() 11 հունիսի 2019 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵՏՄ երկրներից ներգաղթած աշխատանքային միգրանտներին՝ դա կապահովվի ԵՏՄ կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրով, որը նախատեսվում է ստորագրել: Այժմ ներգաղթյալները մուծումներ են անում ՌԴ կենսաթոշակային հիմնադրամ, սակայն թոշակ չեն ստանում: ԵՏՄ երկրների միջև կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը ենթադրում է, որ երկիրը, որտեղ միգրանտն աշխատել է և փոխանցումներ է կատարել Կենսաթոշակային հիմնադրամ, նրան թոշակ կվճարի նաև հայրենիք վերադառնալուց հետո: Համաձայնագրի նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել էր դեռևս 2019-ի մարտին, իսկ մայիսին ՌԴ աշխատանքի նախարարությունը փաստաթղթերի փաթեթն ուղարկել է կառավարությանը կից Փորձագիտկան խորհրդի քննարկմանը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնել այն, հայտնում է ՌԲԿ-ն: Աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ դեպոզիտարիումը կստանա գրավոր ծանուցում առ այն, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրներն ավարտին են հասցրել ներպետական ընթացակարգերը: «Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի աշնանը և մինչև տարեվերջ կվավերացվի ԵՏՄ բոլոր անդամների կողմից»,-ասել են նախարարությունում: ԵՏՄ անդամ են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, ՀՀ-ն ու Ղրղզստանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |