Քաղաքաշինության կոմիտեն շրջանառության մեջ է դրել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից 560 մլն դրամ հատկացնելու մասին նախագիծ:
Դրանով նախատեսվում է 60 ընտանիքի ապահովել բնակարանով, ինչպես նաև վերացվել կառուցված 31 բնակելի տների թերությունները։ Առաջարկում է 560 մլն դրամից 458 մլն դրամը տրամադրել Լոռու, 69 մլն-ն՝ Շիրակի և 32 մլն-ն՝ Արագածոտնի մարզին։
Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում ծրագրի շահառու ճանաչված 5396 ընտանիքից 4839-ը բնակարանով ապահովվել են 2008-2017 թվականներին։ Այդ նպատակով ծախսվել է մոտ 65 մլրդ դրամ։ Սակայն դեռևս լուծման կարիք ունի 557 ընտանիքի բնակարանային խնդիր, որը կառավարությունը նախատեսում է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ: