19 սեպտեմբերի 2008 - 18:49 AMT
ԱՄՆ-ն պատրաստվում է 5000 ամերիկացի զինծառայող տեղակայել Վրաստանի տարածքում
ԱՄՆ-ն ծրագրում է 5000 ամերիկացի զինծառայող տեղակայել Վրաստանի տարածքում: Դրա համար Վրաստանը ամենամոտ ժամանակներում կարող է ռազմա-քաղաքական դաշինք կնքել ԱՄՆ-ի հետ` Ռուսաստանի դաշինքի նմանությամբ` Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ կնքած: Ըստ այդ համաձայնության, Վրաստանի տարածքում մշտական հիմքերով ամերիկյան զորքեր են տեղակայվելու, հաղորդում է ԿովկասԿենտրոնը:
Փոթիում եւ Բաթումիում կտեղակայվեն ԱՄՆ ՌԾՈՒ ռազմակայանները, իսկ Գորի քաղաքից ոչ շատ հեռու եւ Մարնեուլիում` ԱՄՆ ՌՕՈՒ: Ընդհանուր հաշվով Վրաստանում ամերիկացիների քանակակազմը կհասնի 5000 զինվորի: Այդ հարցի շուրջ ամփոփիչ բանակցությունները տեղի կունենան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` ԱՄՆ կատարելիք մոտակա այցի ժամանակ: