ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի արդյունքները։
Մրցույթի ամփոփմանը հաշվի են առվել հայտատուների սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հնարավորությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։
2019-ին ծրագրին դիմած տնտեսվարողներից հաղթող են ճանաչվել 19-ը։ Մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ պայմանավորված՝ 2019-2020 ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 100-ից ավել նոր աշխատատեղ։ Իսկ ծրագրի մեկնարկից մինչ այսօր ստեղծվել է 300 մշտական և սեզոնային աշխատատեղեր:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝
Ռիտա Մարտիրոսյան (խոտաբույսերի և թեյերի արտադրում),
Գառնիկ Գուլքանյան (մեղվաբուծական տարբեր մթերքների արտադրում),
Գառնիկ Հովակիմյան (մեղվաբուծական մթերքների արտադրում),
Վահե Կիրակոսյան (մեղրի արտադրում),
Վարդան Քոչարյան (մեղրի արտադրում),
Վարդգես Դավթյան (մրգերի և բանջարեղենի արտադրում),
Լևոն Պարոնյան (տարատեսակ հացահատիկների արտադրում),
Գոհար Մովսիսյան (մրգերի և բանջարեղենի արտադրում),
Սուրեն Հարությունյան (թեյերի և յուղերի արտադրում),
Հարություն Թաշչյան (մրգերի և բանջարեղենի արտադրում),
Աշոտ Ղազարյան (տարատեսակ հացահատիկների արտադրում),
Նարինե Սերոբյան (խոտաբույսերով թեյերի արտադրում),
Սամվել Մխիթարյան (մեղրի արտադրում),
Ավագ Հարությունյան (խաղողի և գինու արտադրում),
Թևոս Սարգսյան (մեղվաբուծական մթերքների արտադրում),
Նիկոլայ Սարգսյան (մեղրի վերամշակում),
Սեյրան Ալեքսանյան (մեղրի արտադրում),
Վահան Գևորգյան (կարտոֆիլի արտադրում),
«Ագրոլոգ» ընկերություն (չրի և թեյի արտադրություն Արմավիրի և Արագածոտնի մարզերում, մրգերի և բանջարեղենի արտադրում՝ Սյունիքի մարզում):
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ամենամյա ծրագիրն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը խթանելն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է: Ծրագրի շրջանակում առայսօր օրգանական սերտիֆիկացում է ստացել շուրջ 50 տնտեսվարող, որոնց մեծ մասի արտադրանքը ներկայացված է արտերկրում։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվում է նաև ծրագրի շահառուների վերապատրաստում։
Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդների համար։