ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է պոտենցիալ վտանգ ներկայացնող շների ցանկը հաստատող որոշումը: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում:
Ցուցակում ընդգրկվել է 12 ցեղատեսակ՝ ակբաշը, ամերիկյան բանդոգը, ամբուլդոգը, բրազիլական բուլդոգը, բուլլի կուտան, զտարյուն ալափահյան բուլդոգը (օտտո), բենդոգը, գայլի և շան խառնուրդները, գուլ դոգը, պիտբուլմաստիֆը, հյուսիսկովկասյան շունը, ինչպես նաև դրանց խառնուրդները, որոնց գենետիկայում կան ագրեսիայի ու ուժի դրսևորումներ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ցուցակը կազմվել է Կինոլոգիական կազմակերպությունների հասարակական միության առաջարկությունների հիման վրա: 2020-ի հունվարի 1-ից այդ շների զբոսանքն առանց դնչկալի ՌԴ-ում կարգելվի, բացառությամբ այն դեպքերի, երբ շունը գտնվում է տիրոջ ցանկապատված տարածքում: