Թրամփը «հիանալի» նամակ է ստացել Կիմ Չեն Ինից

Թրամփը «հիանալի» նամակ է ստացել Կիմ Չեն Ինից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հիանալի» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից: Նա նշել է, որ հանդիպում է ակնկալում նրա հետ:

«Ես երեկ հիանալի նամակ եմ ստացել Կիմ Չեն Ինից, շատ դրական նամակ: Կարծոմ եմ, մենք կրկին կհանդիպենք: Կիմ Չեն Ինը 3 հիանալի էջ է գրել»,-ասել է Թրամփը, գրում է «Կոմերսանտը» AFP-ի վրա հղումով:

Նա հավելել է, որ նամակը «շատ անձնական է»: «Կիմ Չեն Ինին չեն ուրախացնում հրթիռների գործարկումները, դրանք փոքր փորձարկումներ էին, նա գրել է այդ մասին, ինչպես նաև այն մասին, որ մեծ ապագա է կանխատեսում Հյուսիսային Կորեայի համար«,-ասել է Թրամփը:

Վերջին 2 շաբաթում Հյուսիսային Կորեան 4 անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին և 6-ին:

Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որն այցելել Հյուսիսային Կորեա: Գագաթնաժողովը հաջողվել է կազմակերպել 24 ժամում՝ Թրամփը Կիմ Չեն Ինին հանդիպելու ցանկության մասին հայտնել էր Twitter-ով: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին աշխատանքային խումբ ստեղծել փակուղուց դուրս գալու համար:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
Չեխիայի քաղաքացիներին կարգելվի նաև մեկնել երկրից