Արճիսցիները փակել են միջպետական ճանապարհը. Խմելու ջուր են պահանջում26 օգոստոսի 2019 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը՝ գյուղացիները բարձրաձայնում են գյուղում խմելու ջրի խնդիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Գարիկ Միսկարյանը: «Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ շուտով ժամանելու է Տավուշի մարզպետը, իսկ կառավարությունից դեռ արձագանք չկա: Գրառման մեջ ասվում է նաև, որ գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները` 1. Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը 2.Հնարավորության դեպքում մինչև ծրագրի իրականացումն ապահովել ժամանակավոր լուծում, կենսական նշանակություն ունեցող խնդիրը հաղթահարելու համար։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |