26 օգոստոսի 2019 - 11:11 AMT
Արճիսցիները փակել են միջպետական ճանապարհը. Խմելու ջուր են պահանջում

Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը՝ գյուղացիները բարձրաձայնում են գյուղում խմելու ջրի խնդիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Գարիկ Միսկարյանը:

«Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ շուտով ժամանելու է Տավուշի մարզպետը, իսկ կառավարությունից դեռ արձագանք չկա:

Գրառման մեջ ասվում է նաև, որ գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները`

1. Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը 2.Հնարավորության դեպքում մինչև ծրագրի իրականացումն ապահովել ժամանակավոր լուծում, կենսական նշանակություն ունեցող խնդիրը հաղթահարելու համար։