Գյումրիում աղբամանում հայտնաբերված նռնակն ուսումնական էր՝ առանց պայթուցիչի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Պարզվել է, որ նռնակն ՌԳԴ-5 տեսակի է, հայտնաբերվել է նաև ուսումնական լուսային ազդանշան (դատարկ ձող, պայթուցիչով):
Օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները ուսումնական նռնակն ու լուսային ազդանշանը տեղափոխել են ոստիկանության Կումայրու բաժին: