Սեպտեմբերի 30-ի երեկոյան Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին, հայտնում է Mehrnews գործակալությունը:
Այցի մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի կապի և տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայեյլին:
«Գագաթնաժողովում ելույթից և ԵՏՄ հետ առևտրային համագործակցության ոլորտում Իրանի լայն հնարավորությունների քննարկումից բացի, Իրանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,-ասել է Էսմայեյլին:
Ռոուհանին Երևանում նաև առանձնազրույցներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ: