Էրդողանն ասում է՝ խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու դեպքում կհրաժարվի դրանից

Էրդողանն ասում է՝ խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու դեպքում կհրաժարվի դրանից

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կհրաժարավի խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե մրցանակն իրեն շնորհվի: Նա հավելել է, որ Նոբելյան կոմիտեն սպառել է իրեն՝ վերածվելով «քաղաքականապես մոտիվացված գաղափարական կազմակերպության»:

Էրդողանը դատապարտել է Նոբելյան մրցանակի շնորհումն ավստրիացի գրող Պետեր Հանդկեին՝ 1995-ականներին նախկին Հարավսլավիայում (Բոսնիայում) պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման պատճառով, որը թուրքերը «ցեղասպանություն» են անվանում:

«Ինձ համար այդ կոմիտեն այլևս ոչ մի արժեք չունի: Այդ պարգևատրումը նշանակում է, որ նրանք համագործակցում են այն անձանց հետ, որոնք հավանություն են տալիս հալածանքին»,-ասել է նա, հայտնում է Anadolu News Agency-ն:

Նոբելյան 2019-ի մրցանակները գրականության,ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորոտւմ կլհանձնվեն Ստոկհոլմում դեկտեմբերի 17-ին, նույն օրը Օսլոյում կհանձնվի Նոբելյան խաղաղության մրցանակը:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
Չեխիայի քաղաքացիներին կարգելվի նաև մեկնել երկրից