Երևանից՝ Վիեննա և Վիլնյուս. Wizz Air-ը ՀՀ-ից չվերթներ կսկսի մարտից

Երևանից՝ Վիեննա և Վիլնյուս. Wizz Air-ը ՀՀ-ից չվերթներ կսկսի մարտից

PanARMENIAN.Net - Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս:

Այս մասին հաղորդվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեի և Wizz Air ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավիաընկերության կայքում դեպի Վիլնյուս ուղղությունը բացված է մարտից: Ասուլիսի ընթացքում Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Վիեննա և Վիլնյուս չվերթներն իրականացվելու են եկող ապրիլից:

«Երկու քաղաքներ էլ շաբաթական երկու անգամ են չվերթներ իրականացվելու, գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24,99 եվրոյից և արդեն կարող եք օնլայն ամրագրումներ անել»,- ասել է Wizz Air-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս երկու ուղղությունները 63,000 նստատեղ կավելացնեն օդանավակայանի թողունակությունում:

Անդրեաս Ռադոնը նշել է, որ իրենք չեն բավարարվելու այս երկու ուղղություններով:

Ավելի վաղ Հայաստան մուտքի մասին էր հայտարարել իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը: Պաշտոնապես հայտարարվել էր, որ Ryanair-ը 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվելու են նաև Գյումրիից Մյուսնխեն ուղղությամբ:

 Ուշագրավ
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից