ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ Զինված ուժերի կողմից նոր ձեռքբերված ՍՈւ 30 օդանավում:
«Ես եմ լինելու այս օդանավի առաջին ուղևորը»,-գրել է Փաշինյանը:
2011 թվականին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին, ասել էր, որ ինքը կլինի Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը:
Պատասխանելով հարցին, որ ադրբեջանցի պաշտոնյաները սպառնացել են խոցել Ստեփանակերտում վայրէջք կատարող քաղաքացիական օդանավերը՝ Սերժ Սարգսյանը նշել էր, որ չի մեկնաբանի այդ հայտարարությունը:
«Այդ հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա. ես կանեմ իմ հայտարարությունը: Այդ ավիաչվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու»,-ասել էր Սարգսյանը։
Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթ այդպես էլ չի իրականացվել: