Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլը խոսել են արքայական ընտանիքի պարտականությունները չկատարելու որոշմումից հետո իրենց ֆինանսական անկախության մասին, հայտնում է ՌԲԿ-ն՝ Սասսեքսի դուքսերի կայքին հղումով:
Ամուսիններն այլևս չեն դիմելու արքայական ընտանիքի ծախսերին հատկացվող սուվերեն դրամաշնորհին: Այն ձևավորվում է հողի և պետգույքից ստացված հարկային եկամուտների 15%-ից ու ծախսվում է թագավորական զույգի պաշտոնական ուղևորությունների, նրանց բնակության և անձնակազմի վրա:
Արքայական ընտանիքի գործող օրենքներով արգելվում է աշխատել, բայց Մեգան Մարքլն ու արքայազնը մտադիր են հրաժարվել այդ պահանջը կատարելուց:
Հունվարի 8-ին Սասսեքսի դուքսն ու դքսուհին հայտարարել էին արքայական ընտանիքի «ավագ» անդամների որոշ պարտականություններից հրաժարվելու մասին: Նրանք պատրաստվում են ապրել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, աշխատել ու ֆինանսապես անկախ լինել: Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը չի ողջունել զույգի այս որոշումը: