31 հունվարի 2020 - 18:04 AMT
Առաջին անգամ Հայաստանում՝ ջրային կրկես

Հայաստանում առաջին անգամ ջրի վրա կրկեսային շոու է կազմակերպվում: «Վոդնայա ստրանա» ատրակցիոն-շոուի ելույթները նախատեսված են գարնանային տոներին՝ մարտի 6, 7, 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ջրային շոու-ծրագրում օգտագործվելու են 34 մետրանոց շատրվաններ ու 170 տ ջրով լողավազան: Կենդանիներից սպասվում են արջուկ-նավաստի, կապիկների ու փոկի ելույթներ:

Բացի այդ, ելույթ կունենան սինքրոն լողի միջազգային կարգի սպորտի վարպետներ:

Waterland կղզում հանդես կգան արտիստներ, որոնք տիրապետում են ոչ միայն ջրի տարերքին, այլև կրակի: Բացի այդ, ակրոբատների ելույթ է սպասվում:

Տոմսերը կարժենան 2500-20,000 դրամ, մինչև 5 տարեկանների մուտքն անվճար կլինի: