Ուղևորափոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունների համար հստակ չափորոշիչներ պետք է ներդրվեն: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին նվիրված խորհրդակցության ժամանակ:
Պատասխանատուներն անդրադարձել են ներպետական և միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանն ու խնդիրներին: Անդրադարձ է եղել շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը և ավտոկայանների ոչ բարվոք վիճակին:
Խնդիրների լուծման տարբեր առաջարկություններ են արվել՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նաև ուղևորափոխադրումների ոլորտի կարգավորման մի քանի տարբերակներ են քննարկվել:
Վարչապետը հանձնարարել է վերլուծել ոլորտի ներկայիս վիճակն ու քննարկված տարբերակների մասով գործողությունների ճանապարհային քարտեզ մշակել՝ հստակ ժամանակացույցով: