ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում 54,000 ժամկետանց ձու է ոչնչացվել:
150 արկղ ժամկետանց հավկիթները հայտնաբերվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ):
Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՍԱՏՄ-ն պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում:
ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում վերահսկողության ընթացքում հայտնաբերել են մոտ 130,000 «ապագայի» մակնշմամբ հավկիթ, որոնց վրա նշված է եղել 2020-ի 19-ը, 20-ը, 22-ը:
Տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր, կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու համար:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն ավելի ուշ: