Չինաստանի բժիշկներն Ուհանում կորոնավիրուսով կրկնակի վարակման 195 դեպք են գրանցել: Այդպիսի տվյալներ է հրապարակել Չինաստանի Առողջապահության և հիգիենայի պետկոմիտեն: Թե ինչով են պայմանավորված նման դեպքերը՝ չի նշվում, գրում է ՏԱՍՍ-ը:
Մինչդեռ, ըստ South China Morning Post-ի, փետրվարի 22-ից Ուհանում լրացուցիչ 14-օրյա կարանտին է սահմանվել բոլոր ապաքինվածների համար այն բանից հետո, երբ նրանց մոտ կրկին վարակ է հայտնաբերվել:
2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբների արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ: Չինաստանից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 30 երկրում: Վերջին տվյալներով, Չինաստանում մահացու դեպքերը հասել են գրեթե 2600-ի, ապաքինվել է 25,000 մարդ, վարակվածների ընդհանուր քանակը գերազանցել է 77,000-ը: