«Գրեմմի» մրցանակակիր System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մարտին ելույթ կունենա Նոր Զելանդիայի խորհրդարանում՝ ներկայացնելով, թե ինչ ազդեցություն է իր կյանքի վրա թողել Հայոց ցեղասպանությունը:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ կայանալիք միջոցառմանը Թանկյանին է միանալու նաև ավստրալացի ցեղասպանագետ Պանայիոտիս Դայմադիսը, ով պատմելու է, թե ինչպես են նորզելանդացիներն օգնել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանությունից տուժած հայերին, ասորիներին և հույներին:
Թանկյանը Նոր Զելանդիայի բնակիչ է: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել System of a Down խմբի կազմում:
Երգիչը բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: 2019-ի դեկտեմբերին նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման և իր նախնիների հիշատակը հարգելու հետ։