Մարտի 4-ին Ուկրաինայի վերին Ռադան արտահերթ նիստում կողմ է քվեարկել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականին: Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կառավարությունը «հաջողություններ ունի», կոռումպացված չէ, սակայն դա ուկրաինացիների համար քիչ է, փոխանցում է ՌԲԿ-ն:
411 պատգամավորից 353-ը կողմ են եղել վարչապետի հրաժարականին: Ուկրաինայի Ռադան 291 ձայնով նոր վարչապետ է ընտրել 45-ամյա Դենիս Շմիգալին: Նրա նշանակումից հետո հաստատվել է նաև կառավարության նոր կազմը, Զելենսկին խոստացել է շարունակել բարեփոխումները:
Գոնչարուկն Ուկրաինայի պատմության ամենաերիտասարդ վարչապետն էր, որը պաշտոնը զբաղեցրել էր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության իշխանության գալուց հետո: Ըստ աղբյուրի՝ երկրի վարչապետը հրաժարականի դիմումը ներկայացրել է նախագահի թիմի հորդորով: