Փաշինյան. ՀՀ-ում ժ. 15:00-ին կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը![]() 16 մարտի 2020 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ժամը 15:00-ին կքննարկի երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գործադիրի գումարվելիք արտահերթ նիստը կլինի դռնբաց: Նա նշել է, որ հավանական է՝ Կառավարությունն արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունի: Դրանից հետո իրավունքի ուժով կհայտարարվի ԱԺ նիստ, գործադիրը կպատասխանի պատգամավորների հարցերին: Վարչապետը նշել է, որ այս պահին ՀՀ-ում 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300-ի մեկուսացման պայմաններ են ստեղծվում: Մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է: Փաշինյանը նշել է նաև, որ ընդհանուր առմամաբ, ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդներից 19-ն Էջմիածնի դեպքի հետ փոխկապակցված անձինք են, 3-ը մեկուսացված են եղել «Գոլդեն Փելեսում» (մեկն առաջին վարակակրի կինն է): Եւս 3-ն արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված հիմա մեկուսացման աշխատանքներ են իրականացվում: Մնացածն առանձին դեպքեր են: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |