16 մարտի 2020 - 11:36 AMT
Փաշինյան. ՀՀ-ում ժ. 15:00-ին կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը

ՀՀ-ում ժամը 15:00-ին կքննարկի երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գործադիրի գումարվելիք արտահերթ նիստը կլինի դռնբաց:

Նա նշել է, որ հավանական է՝ Կառավարությունն արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունի: Դրանից հետո իրավունքի ուժով կհայտարարվի ԱԺ նիստ, գործադիրը կպատասխանի պատգամավորների հարցերին:

Վարչապետը նշել է, որ այս պահին ՀՀ-ում 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300-ի մեկուսացման պայմաններ են ստեղծվում:

Մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է:

Փաշինյանը նշել է նաև, որ ընդհանուր առմամաբ, ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդներից 19-ն Էջմիածնի դեպքի հետ փոխկապակցված անձինք են, 3-ը մեկուսացված են եղել «Գոլդեն Փելեսում» (մեկն առաջին վարակակրի կինն է):

Եւս 3-ն արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված հիմա մեկուսացման աշխատանքներ են իրականացվում: Մնացածն առանձին դեպքեր են:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից