Էջմիածնում մասնակի սահմանափակումների կիրառման հետևանքով 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանց խնդրել են տուն գնալ ու ինքնամեկուսանալ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն փաստը, որ նրանք ջերմություն ունեն, դեռ ոչինչ չի նշանակում։ Երեկոյան, երբ ես թեստ պիտի հանձնեի, 37․1 աստիճան ջերմաստիճան ունեի, և թեստը, ինչպես գիտեք, բացասական էր», - նշել է վարչապետը։
Փաշինյանն ասել է, որ խրախուսական որևէ պատվոգրով անպայման պարգևատրելու է 1-ին ախտորոշված պացիենտին, ով «իր բարձր գիտակցությամբ օգնեց, որ վարակը շատ չտարածվի»։
ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 30 դեպք կա, հիվանդներից մեկը բուժվել է։ Ընդհանուր առմամբ, 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300-ի մեկուսացման աշխատանք է տարվում։
Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից