Մարտի 18-ի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է կորոնավիրուսի 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ն առողջացել է։ Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված էր երկու առաջնակի դեպքի հետ, հայտնել են Առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ-ում դեպքերի 81%-ը փոխկապակցված են Էջմիածնի և արտադրամասի հետ:
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությունը կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցակետից մինչև լաբորատոր հետազոտություններ:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից http://www.panarmenian.net/arm/news/278874/