ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը մարտի 19-ի կեսօրի դրությամբ ավելացել են ևս 7-ով, այժմ կա հաստատված 122 դեպք: Դրանք կապված են Շենգավիթում գործող արտադրամասում եղած օջախի հետ և ի սկզբանե առողջապահության նախարարության տեսադաշտում են եղել, հայտնել է նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ նրա՝ սպասվում է, որ արտադրամասի հետ կապված դեպքերը կավելանան՝ հաշվի առնելով դրա մեծությունը:
Թորոսյանն ասել է, որ որևէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չկա, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում, հիմանկանում պացիենտները չեն ջերմում:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից