21 մարտի 2020 - 19:41 AMT
ՀՀ կկարողանան գալ հանգուցյալի մերձավորներն ու ռուս զինվորականների ընտանիքները

Պարետ Տիգրան Ավինյանի մարտի 20-ի որոշման մեջ մի շարք փոփոխությունների համաձայն ՀՀ կարող են մուտք գործել հանգուցյալի մերձավորներն ու ռուս զինվորականների ընտանիքի անդամները։

Մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը։

Ռուս զինվորականների ընտանիքներին վերաբերող որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները և երեխաները, ամուսինը, կինը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Մահվան ելքով դեպքեր չկան:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից