Մերկելի կորոնավիրուսի թեստը բացասական է![]() 23 մարտի 2020 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, հայտնել է Կառավարույթան մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է Bloomberg-ը։ Գերմանիայի առաջնորդը կրկնակի թեստեր կհանձնի՝ հավաստիանալու, որ իր մոտ վարակ չկա։ Մարտի 22-ին Մերկելը որոշել էր անցնել տնային կարանտինի, երբ պարզվել էր, որ իրեն թոքաբորբի դեմ պատվաստած բժիշկը վարակված էր կորոնավիրուսով: Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների՝ աշխարհում վարակակիրների թիվը հասել է մոտ 240,000-ի: Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 24,000 մարդ, նրանցից 94-ը մահացել են: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |