Ucom-ը կարանտինում գտնվողներին ապահովել է անվճար ինտերնետով և հեռուստատեսությամբ![]() 27 մարտի 2020 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը կարանտինային հատուկ հսկողության վայրերում և բուժհաստատություններում կառուցել է ցանց, տեղադրել և ավելացրել սարքավորումներ, մեծացրել ինտերնետ արագությունը: Ընկերությունը նաև ապահովել է անվճար WiFi հասանելիություն և հեռուստատեսային ծառայություն կարանտինում գտնվող անձանց համար: «Մենք կարծում ենք, որ համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները չպետք է առանց այդ էլ մեկուսացված մեր հայրենակիցներին կտրեն աշխարհի անցուդարձից, լավ հեռուստաբովանդակություն դիտելու կամ կրթվելու հնարավորությունից: Սա մեր սոցիալական պատասխանատվության մասն է հասարակության և առհասարակ մեր հայրենիքի նկատմամբ», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Ընկերությունից նշել են, որ կրոնավիրուսի պանդեմիայի արդյունքում առաջացած իրավիճակում շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ աջակցելով անհատներին ու կազմակերպություններին կապի մեջ մնալ։ Ucom-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատում, բոլոր գործարքներն առցանց տիրույթ են տեղափոխվել։ Աշխատանքային պարտականություններն աշխատողների մեծ մասը շարունակում է իրականացնել տնից՝ ապահովելով ինտերնետի և հեռախոսակապի անխափան աշխատանքը:
![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |