Ucom ընկերությունը կարանտինային հատուկ հսկողության վայրերում և բուժհաստատություններում կառուցել է ցանց, տեղադրել և ավելացրել սարքավորումներ, մեծացրել ինտերնետ արագությունը:
Ընկերությունը նաև ապահովել է անվճար WiFi հասանելիություն և հեռուստատեսային ծառայություն կարանտինում գտնվող անձանց համար:
«Մենք կարծում ենք, որ համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները չպետք է առանց այդ էլ մեկուսացված մեր հայրենակիցներին կտրեն աշխարհի անցուդարձից, լավ հեռուստաբովանդակություն դիտելու կամ կրթվելու հնարավորությունից: Սա մեր սոցիալական պատասխանատվության մասն է հասարակության և առհասարակ մեր հայրենիքի նկատմամբ», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ընկերությունից նշել են, որ կրոնավիրուսի պանդեմիայի արդյունքում առաջացած իրավիճակում շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ աջակցելով անհատներին ու կազմակերպություններին կապի մեջ մնալ։
Ucom-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատում, բոլոր գործարքներն առցանց տիրույթ են տեղափոխվել։ Աշխատանքային պարտականություններն աշխատողների մեծ մասը շարունակում է իրականացնել տնից՝ ապահովելով ինտերնետի և հեռախոսակապի անխափան աշխատանքը: