ԱԳՆ․ ՌԴ-ից վերադարձող ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից

ԱԳՆ․ ՌԴ-ից վերադարձող ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից

PanARMENIAN.Net - ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար, ասվում է ԱԳՆ հայտարարությունում։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության և արտրերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից»,- ասվում է հայտարարության մեջ:

Մոսկվա-Երևան ապրիլի 2-ին նախատեսված չվերթի չեղարկման պատճառով ՀՀ մի խումք քաղաքացիներ չեն կարողացել վերադառնալ և գտնվում են «Դոմոդեդովո» օդանավակայանում։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով նրանց մի մասը տեղավորվել է հարազատների տներում, իսկ տարանցիկ ուղևորները, որոնք ՌԴ տարբեր մասերից էին եկել, մնում են օդանավակայանում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---