14 ապրիլի 2020 - 17:49 AMT
Արցախում նախագահի ընտրությանը 14։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 28․4%-ը

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է 29,443 քաղաքացի՝ ընտրողների 28․4%-ը, հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Արցախում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103,637 քաղաքացի, կա 8 ընտրատարածք, ևս մեկը՝ Երևանում։

Մարտի 31-ի համապետական, այդ թվում՝ նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել անհրաժեշտ շեմը՝ ձայների կեսից ավելին, ինչն էլ հիմք էր դարձել երկրորդ փուլի անցկացման համար: 2-րդ փուլում պայքարում է երկու թեկնածու՝ Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 49,26%-ը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ում աջակցել էր ընտրողների 26,4%-ը։