Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամաբ՝ անձանց տեղաշարժի նոր սահմանափակումներ են մտցվել և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Ըստ որոշման՝ անձի ինքնամեկուսացման վայրը չի կարող փոխվել, մինչև համապատասխան որոշման չեղարկումը։
Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից։
Ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում։
Տնից դուրս գալու դեպքում քաղաքացիները պետք է լրացնեն հատուկ ձևով անցաթուղթ, աշխատանքի գնալու դեպքում ներկայացնեն համապատասխան ձևաթուղթ։
Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը՝ ժ, 22։00-ն, սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ տեղաշարժը հսկելու համար։
Որոշումը տարածվում է Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք, Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ, Հաթերք և Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքների վարչական տարածքների վրա։
Արցախում կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի կա։ ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ը արտակարգ դրոթյուն է։ Հայաստանում 1067 վարակակիր կա։