ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված անձ կա, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատվեց՝ ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք։ Անձը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված է», - ասել է Միրզոյանը։
Նա կոչ է արել անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։
Ավելի վաղ Միրզոյանը հայտնել էր նաև, որ այսուհետ Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն։
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: