12 մայիսի 2020 - 11:01 AMT
Պետերբուրգի հիվանդանոցում բռնկված հրդեհից 5 մարդ է մահացել

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհից 5 մարդ է մահացել, հիվանդներն ու անձնակազմը տարհանվում են։ Այդ մասին հայտարարել է արտակարգ ծառայության ներկայացուցիչը։

Հրդեհը բռնկվել է Սբ Գեորգիի հիվանդանոցում, որտեղ կորոնավիրուսովհիվանդներն են բուժվում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բռնկումը հաջողվել է տեղայնացնել։ Տարհանվել է 150 մարդ։ Պատճառը կարող է էլեկտրասարքավորումների անսարքությունը լինել։

Մայիսի 9-ին հրդեհ էր բռնկվել նաև Մոսկվայի թիվ 50 հիվանդանոցում, որտեղ ևս բուժվում են կորոնավիրուսով հիվանդներ։ Արդյունքում հիվանդներից մեկը մահացել է, հետաքննությունն ընթանում է։

Մայիսի 11-ին Ռուսաստանի մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում հոսպիս պանսիոնատում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ էր մահացել։