Արամ Ա-ն շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին![]() 22 մայիսի 2020 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այդ մասին Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Վեհափառին հայտնել եմ իմ երախտագիտությունն օրհնանքի ու շնորհավորանքի խոսքի համար և պատրաստակամությունը Սփյուռքի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացմանը միտված նոր ջանքեր գործադրելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։ Հարությունյանը մայիսի 21-ին ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը։ Նա հանրապետության 5-րդ նախագահն է՝ Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյանից, Արկադի Ղուկասյանից ու Բակո Սահակյանից հետո։ Երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցավել Շուշիում՝ ԱԺ հատուկ նիստում, Հարությունյանը հանդես է եկել ծավալուն ելույթով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |