19 հունվարի 2009 - 18:42 AMT
Մարտի 23-ին Ստոկհոլմում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային խորհրդաժողով
1915թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովը տեղի կունենա մարտի 23-ին Ստոկհոլմում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Շվեդիայի հայկական կազմակերպությունների միության նախագահ Վահագն Ավեդյանը: Նրա խոսքերով, խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը Լոս Անջելեսից, որը հայտնի է Հայոց ցեղասպանության մասին իր աշխատություններով: Խորհրդաժողովին հրավիրվել են նաեւ Լուանդայի համալսարանի պատմության պրոֆեսոր Կլաս-Գորան Կարլսոնը, Շվեդիայի ազգային ռազմական քոլեջի միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը, Հայկական դաշնության գործադիր տնօրեն Լորան Լեյլեկյանը, Ստոկհոլմի Սեդերստրեմի համալսարանի պատմության պրոֆեսոր Դեվիդ Գոնտը եւ Living History Forum նախագծի ղեկավար Ստեֆան Անդերսոնը:

Խորհրդաժողովում կքննարկվեն Առաջին աշխարհամարտի տարիներին Հայոց ցեղասպանության եւ ասորիների ցեղասպանության հարցում Թուրքիայի ուրացման քաղաքականությանն առնչվող հարցեր