Գավառում ամպ-ձագար է նկատվել, ոչ տորնադո![]() 11 հունիսի 2020 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Գավառ քաղաքում նկատվածը ոչ թե պտտահողմ է (տորնադո), այլ ամպ-ձագար (funnel cloud)։ Հունիսի 11-ին Գավառում արված լուսանկարներն ու տեսանյութերը համացանցում քննարկման առիթ էին դարձել։ Բնության երևույթի լուսանկարները սոցցանցերում մեկնաբանվում էին տարբեր կերպ, այդ թվում նաև այն անվանելով տորնադո։ Այդպես էր նշել նաև Հայհիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ Նա նշել էր, որ Գավառում պտտահողմ (տորնադո) է գրանցվել, ինչը հազվադեպ երևույթ է ՀՀ-ի համար։ Սակայն, դա ամպ-ձագար է, որն իրականում կազմված է ջրի մանր կաթիլներից ու օդից։ Դրանք կարող են տորնադո դառնալ միայն հողի հետ շփումից հետո։ Ի տարբերություն վտանգավորության ավելի մեծ աստիճան ունեցող տորնադոների՝ ամպ-ձագարները պարզապես վիզուալ երևույթներ են։ Չնայած դրանք կարող են արագ հասնել հողին ու տորնադո դառնալ, ՀՀ-ում դրա հավանականությունը քիչ է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |