Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում Միքայելյան համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նա նշել է, որ պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1.5-2 ամսվա ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,004-ի: Կորոնավիրուսից մահվան 264 դեպք կա, այլ պատճառով՝ 91։ Առողջացածների ընդհանուր թիվը 6081 է։