Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կորոնավիրուսով է վարակվել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։
Հավանաբար՝ ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ՝ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում՝ ձեզ հարազատ անձանց»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վահե Էնֆիաջյանի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Նա վերջին շրջանում մասնակցել է ԱԺ նիստերին, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցության ցույցերին։ Նա առաջին պատգամավորն էր, ում մոտ ախտորոշվել է Covid-19: