Ծով նետվող ձեռնոց-դիմակների թափոններն էկոլոգիական աղետի պատճառ կարող են դառնալ

Ծով նետվող ձեռնոց-դիմակների թափոններն էկոլոգիական աղետի պատճառ կարող են դառնալ

PanARMENIAN.Net - Քանի դեռ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, Ocean Conservancy բնապահպանական կազմակերպության տվյալներով՝ ամեն ամիս մոտ 129 մլրդ դիմակ և 65 մլրդ պլաստիկ ձեռնոց է թափվում բնության մեջ։ Դրանց մեծ մասը հայտնվում է ջրի տակ, հայտնում է BBC-ն։

Սուզորդները ու դիտորդները արձանագրում են՝ աղբի մեծ մասը թափվում է ջրի մեջ, ինչը խնդիրներ է առաջացնում վայրի կենդանիների համար, և հայտնվում աշխարհի տարբեր ափամերձ գոտիներում։

Ամեն տարի ծովերում և օվկիանոսներում հավաքվում է 8 մլն տոննա պլաստիկ թափոն, ինչը հանգեցնում է կենդանիների մահվան։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---