ՀՀ-ն օգնություն կուղարկի Լիբանան․ Գնահատվում են Բեյրութի կարիքները![]() 5 օգոստոսի 2020 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն աջակցություն է տրամադրելու Լիբանանին՝ օգոստոսի 4-ի պայթունի հետևանքները մեղմելու համար։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը և վարչապետի աշխատակազմը համատեղ աշխատում են Լիբանանում ՀՀ դեսպանի հետ։ Տեղի է ունենում կարիքների գնահատում, ինչի հիման վրա կտրամադրվի համապատասխան աջակցություն։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 3 զոհի և 100 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո արտահերթ նիստում երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ երկրի վարչապետ Հասան Դիաբը օգնություն է խնդրել բարեկամ պետություններից։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |