Արյան բանկը հոկտեմբերի 3-ին և 4-ին աշխատելու է առավոտյան ժամը 09:00-15:00-ն: Առողջապահության նախարարությունը հորդորում է մոտենալ անձնագրով։
Եթե որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
- լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
- լինեք առնվազն 53 կգ, եթե իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
- արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր /որոշում է բժիշկը/ առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը` 60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90,
- զարկերակը լինի 60-90 հարված րոպեում։
Արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ, արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչք։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։