3 հոկտեմբերի 2020 - 13:18 AMT
Առնվազն 28 սիրիացի վարձկան է մահացել ԼՂ մարտերում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում առնվազն 28 թրքամետ սիրիացի վարձկան է սպանվել։ Այս մասին, Al Arabiya-ի փոխանցմամբ, հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։

Ըստ դրա՝ մահացածները եղել են Թուրքիայի միջոցով Ադրբեջան ուղարկված սիրիացի 850 վարձկանից։

Նշվում է, որ երեք վարձկանի հարազատները հաստատել են նրանց մահը, մինչդեռ սոցիալական ցանցերում օգտատերերը տարածում են 4 սպանված վարձկանի լուսանկարներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։