3 հոկտեմբերի 2020 - 13:35 AMT
ՊԲ-ն կասեցրել է հակառակորդի խոշոր հարձակումը․ Մի ուղղությամբ հակահարձակվում ենք

Արցախի պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել հոկտեմբերի 3-ին հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը, հայտնում է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»,- հայտնել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։