Ադրբեջանը խախտում է հումանիտար իրավունքը և խաղաղ բնակչության դեմ կիրառում արգելված փնջային զինամթերք![]() 4 հոկտեմբերի 2020 - 22:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմն Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ կրակում է միջազգային նորմերով արգելված կասետային զինամթերքով։ Այս մասին նախորդ օրերին հայտարարել և ապացույցներ են ներկայացրել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Հոկտեմբերի 4-ին Բեգլարյանը դիմել է միջազգային հանրությանը` ևս մեկ անգամ բարձրաձայնելով արգելված զինամթերքի կիրառման հարցը։ «Արցախում հումանիտար ճգնաժամ է։ Միջազգային հանրությանն ուղղված իմ կոչն է՝ արձագանքել պաշտճած կերպով, դադարել խոսել ու սկսկել գործել։ Կույր մի եղեք»,- կոչում նշել է Արտակ Բեգլարյանը։ Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմից արգելված զինամթերքի կիրառման մասին փաստող տեսանյութ է հրապարակվել։ Կասետային զինամթերքը բաղկացած է կոնտեյներից, որն օդում բացվում է և տարածության վրա փնջով սփռում բազմաթիվ ռազմամթերք: Այն կարող է կիրառվել օդից նետման կամ հրետանու և հրթիռների միջոցով։
Ավելի վաղ` հոկտեմբերի 1-ին, Բեգլարյանը հայտնել էր, որ փաստահավաք աշխատանքի արդյունքում Ադրբեջանի կողմից արձանագրվել են կասետային ռումբերի կիրառման դեպքեր, որոնք միջազգային նորմերով արգելված են։ «Դրանք միջազգային մարդասիրական իրավունքով արգելված են, հատկապես քաղաքացիական բնակչության և բնակելի հատվածների հանդեպ կիրառելու առումով: Որոշ դեպքերում վիրավորումներն արձանագրվել են հենց կասետային զենքերից, որոշ դեպքերում առկա եղել չպայթած կասետային զենքեր` ներառյալ բավականին մեծ չափով Ստեփանակերտում, ինչը լրացուցիչ երկարաժամկետ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասել էր Բեգլարյանը: Հոկտեմբերի 2-ին Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր լուսանկար՝ օրենքով կիրառված զինամթերքից։ Հոկտեմբերի 3-ին հայկական կողմը ևս մեկ անգամ հայտնել էր Արցախի քաղբնակչության հանդեպ միջազգայնորեն արգելված կասետային արկեր կիրառելու մասին՝ կցելով լուսանկարներ։ Ըստ Հովհաննիսյանի՝ արկերը կիրառվել են իսրայելական արտադրության LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։ Աշխարհում այս զինամթերքի հիմնական թիրախը խաղաղ բնակչությունն է։ Այն հատկապես վնասում է քաղաքացիական բնակչությանը։ Կասետային զինամթերքի կիրառումն արգելված է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքով, այլև 2008 թվականին ընդունված Կլաստերային Զինամթերքի Մասին Միջազգային Կոնվենցիայով։ Դրանով խստիվ արգելվում է կասետային զինամթերքի կիրառումը, տեղափոխումը, արտադրությունը, պահումը և պահեստավորումը։ Այն ստորագրել է 100-ից ավելի երկիր։ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ իր երկրի տարածքում չի արտադրում, պաշար չի հավաքում և չի օգտագործում նման տեսակի զինամթերք, բայց տարածաշրջանային անվտանգությամբ պայմանավորված դեռ չի ստորագրել կոնվենցիան՝ ակնկալելով փոխադարձության սկզբունքը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |