Կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:
Ազգային ժողովը 85 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության առաջարկած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծը միտված է զինծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, մինչդեռ այժմ կարգավորում կա բացառապես պարտադիր զինվորական ծառայության հետ կապված հարաբերություններում:
Մնացած դեպքերում, եթե խոսքը զորահավաքային զինծառայության, զորավարժություններին մասնակցելու մասին է, կամավորագրվելուն և մի շարք այլ դեպքերին, կարգավորումները, որպես այդպիսին, բացակայում են:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։