Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ։ Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»,-ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։